ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Պատմություն է կերտվում

Պատմություն է կերտվում
22.10.2024 | 11:51

Ընթանում է զուտ հայկական հավաքական բանականության մշակման գործընթացը։

Մենք մոտ ենք պատմական այն բեկումնային իրադարձությանը, որը կարող է փոխել և արդիականացնել մեր ընթացքն այս բուռն տեխնոլոգիական դարում՝ պահպանելով մեր ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ։

Արդյունքում մենք ստեղծելու ենք վերջին բաղադրիչը, որը համակարգաստեղծ նշանակություն է ունենալու։ Մենք ունենալու ենք արհեստական, բայց բանական ռեսուրս՝ բաղկացած 3 բաղադրիչներից՝ հաղորդակցական բնական ձայնով՝ հայերենի խոսքի ճանաչում, ձայնի սինթեզ և զուտ հայկական լեզվամտածողությամբ արհեստական բանականություն, որը գործելու է էժան և մատչելի սարքում՝ 100-150 դոլար արժեքով։ Այն փոխարինելու և լրացնելու է մեր մարդկային ռեսուրսները, որոնք այդքան փոքր են մեր թշնամիների տնօրինած ռեսուրսների դեմ (Թուրքիա՝ 80, Արդրբեջան 10 միլիոն)։

Ուղղակի կլոնավորելու ենք ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ լեզվամտածողության տեխնոլոգիաները և արտադրելու ենք անսահմանփակ քանակությամբ։

Եվ այս փուլում դա պետք է անել, քանի դեռ մեր թշնամիներն ու հակառակորդները գործնականորեն դա չեն կարող։

Ես կխնդրեի, որ մեր հասարակությունը դիստանցավորվեր այն փորձերից, որոնք գործադրում են պիղծ ռեժիմը և նրա սպասավոր կոլաբորացիոնիստական ՏՏ համայնքը, որովհետև այն, ինչ անում են նրանք աղմուկով և պիառով հատկապես վերջին շրջանում, չի ծառայելու մեր ազգային խնդիրների լուծմանը, քանի որ բանականությունը, որը փորձում են մշակել, լինելու է օտար ու խորթ, գլոբալիստական՝ առանց ազգային լեզվամտածողության։ Նրանք փորձում են ադապտացնել վերազգային կորպորացիաների մշակումները հայերենով, որոնք իրականում օտար՝ գլոբալ լեզուների պարզ թարգմանություն են և չունեն հայկական ոչ մի լեզվամտածողություն։

Եթե մենք տանուլ տվեցինք ազգային ինքնության պահպանման համար այս կատաղի պայքարը, ուրեմն հոտի նման մեզ կքշեն գլոբալիստական անասնաֆերմա, ուր չի լինելու ո՛չ լեզու, ո՛չ ազգ, ո՛չ հավատք, ո՛չ սեռ, և ո՛չ էլ անգամ սեփականություն։

Ես հասկանում եմ, որ այս կոչն անկարող ենք հասցնել լայն զանգվածներին, քանի որ իշխանական ու, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցները կոնսենսուս ունեն՝ համընդհանուր ջանքերով պայքարելու իրական ազգային ուժերի դեմ։ Հետևաբար, ամենաշատը կարող ենք ակնկալել այս ցանցային եղանակներով հասցնել առավել սրտացավ ու գիտակից մարդկանց, որոնցից է կախված հասարակության վաղվա ապագան։

#ԽորքայինՀայաստան

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 8809

Մեկնաբանություններ